Գրադոնաչալնիչեսկի զառիվայր (Տագանրոգ)
Գրադոնաչալնիչեսկի զառիվայր ռուս.՝ Градоначальнический спуск | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 200 ± 1 մետր |
Սկիզբ | Շմիդտի փողոց |
Ավարտ | Ազովի ծով |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Գրադոնաչալնիչեսկի զառիվայր (ռուս.՝ Градоначальнический спуск), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որն իրենից ներկայացնում է զառիվայր դեպի ծով։ Քաղաքի հնագույն զառիվայրերից մեկը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադոնաչալնիչեսկի զառիվայրը կապում է Շմիդտի փողոցը Պորտովի փողոցի հետ` Ռեմիի տան մոտից (Շմիդտի փող., 16[1]) իջնելով դեպի ծով։ Երկարությունը 200 մետր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895-1920-ական թվականներին Գրադոնաչալնիչեսկի զառիվայրի մոտի զառիթափում, ներկայիս Շմիդտի փողոցի դիմաց, գտնվում էր «Մսուր» մատուռը[2]։
1991 թվականի հունիսի 5-ին, Տագանրոգ քաղաքի և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հիմնադրման մոտեցող 300-ամյակի առթիվ ՌԽՖՍՀ նախարարների խորհուրդն ընդունել է «Տագանրոգ քաղաքի պատմամշակութային կենտրոնի համալիր վերակառուցման և վերականգնման մասին» թիվ 307 որոշումը[3]։
Համաձայն այդ որոշման` Գրադոնաչալնիչեսկի զառիվայրը պետք է հիմնանորոգվեր 1991-1998 թվականներին[3], բայց այդ աշխատանքները չիրականացվեցին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Զառիվայրի տեսարանը Շմիդտի փողոցից, 2013 թվական
Տագանրոգի զառիվայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տագանրոգի` ամենուր զառիթափ լանջերով և կավագետնով հրվանդանի վերևում գտնվելու առանձնահատկության պատճառով, ծովի և ծովափի հետ հաղորդագրությունը կարող էր իրականացվել միայն հատուկ զառիվայրերի միջոցով[4]։ Տագանրոգի ամբողջ պատմության ընթացքում կառուցվել է յոթ զառիվայր` Բիրժևոյ, Գրադոնաչալնիչեսկի, Դուրովի, Կամպենհաուզենի, Կոմսոմոլսկի, Մալո-Բիրժևոյ, Ֆլագմանսկի, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են տարբեր անվանումներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ г. Таганрог: Объекты культурного наследия федерального значения
- ↑ Гаврюшкин О. П., Киричек М. С. Часовня «Ясли» // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 777.
- ↑ 3,0 3,1 Постановление Совета Министров РСФСР N 307 «О комплексной реконструкции и реставрации культурно-исторического центра города Таганрога»
- ↑ 4,0 4,1 Киричек М. С. Спуски Таганрога // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 650.